![]()
Ջրհոս
Ջրհոսները սիրում են ազատ լինել և հարաբերություններում իրենց անկախ զգալ։ Նրանց թեթև սեր է պետք առանց հատուկ պարտավորությունների։ Նրանք միշտ կօգնեն իրենց երկրորդ կեսին, միշտ կաջակցեն, բայց չեն դիմանա իրենց նկատմամբ վատ վերաբերմունքին։ Սիրել նրանք կարողանում են, բայց միայն սկզբում։ Երբ քաղցր շրջանն ավարտվում է, նրանք ձանձրալի մարդկանց են վերածվում։ Ջրհոսները գնահատում են մարդկանց, բայց շատ արագ են սառչում։ Ժամանակի ընթացքում սիրելի մարդը նրանց համար ինքնին հասկանալի ինչ–որ մի բանի է վերածվում։ Կարելի է խաբվել նրանց խարիզմատիկությամբ, հմայքով և սրամտությամբ, բայց դա մի քանի ամսից, կամ առավելագույնը մեկ տարուց հօդս կցնդի։
Կարիճ
Կարիճները դաժան են, բայց այնքան ժամանակ, քանի դեռ ձեզ ամբողջովին չեն հասկացել։ Նրանք պետք է լավ ճանաչեն մարդուն, նախքան նրա առջև բացվելը։ Նրանց միայն իրենք կարող են հասկանալ, այն էլ՝ ոչ միշտ։ Կարիճին սիրելու համար համբերություն է պետք ունենալ։ Կարիճների հարձակումները կարող են անվերջ շարունակվել, նույնիսկ երբ դուք արդեն ընտանիք են և երեխաներ ունեք։ Այս մարդկանց հետ շատ դժվար է, և նորմալ սիրել նրանք չեն կարողանում։ Այս նշանի ներկայացուցիչները նաև շաը դանդաղ են սիրահարվում, այդ պատճառով էլ կարող են փոխել իրենց միտքը՝ ձեզ փոխադարձ սիրով պատասխանելու։
Խեցգետին
Խեցգետինները չեն սիրահարվում. նրանք գտնում են մարդու, ով լավագույնն է համապատասխանում ընտանիք կազմելու համար։ Այս մարդիկ բավական ռոմանտիկ են և հետաքրքիր, բայց միայն հարաբերությունների սկզբում։ Ամուսնությունից հետո նրանք հեռանում են ձեզանից բայց այնքանով, որքանով որ առողջ դատողությունն է նրանց թույլ տալիս։ Վառ զգացողություններ դուք չեք ստանա, բայց ձեր կյանքը շատ տխուր ու ձանձրալի էլ չի լինի։ Խեցգետինները կարողանում են հոգ տանել մարդկանց մասին, բայց նրանք չեն կարողանում իսկապես ուժեղ սիրել։ Խեցգետիններն ինչ–որ բանով հիշեցնում են Այծեղջյուրներին, քանի որ նրանք էլ են ուզում, որ ամեն բան ոչ թե սպոնտան լինի, այլ ըստ ծրագրի։Նույնիսկ ինտիմ կյանքում Խեցգետինների մոտ ամեն բան ծրագրված է։ Կիրք և հուզականություն նրանցից սպասել պետք չէ։
![]()