![]()
«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը «3-րդ Ալիք» հեռուստածրագրի ռեժիսոր-մեկնաբան, դերասան Արտավազդ Եղոյանն է: Նա անդրադարձել է իր նախասիրություններին, սովորություններին, բնավորության գծերին:
-Պարո՛ն Եղոյան, ո՞րն է 21-րդ դարի չարիքը:
-Բոլոր դարերի չարիքը անուղեղ ղեկավարներն են: Առաջնորդել ազգին նշանակում է ինչ-որ լավ բան տալ մարդուն, նրա կյանքը դարձնել անհոգ ու լիարժեք, հույս ներշնչել ապագայի նկատմամբ,իսկ մենք մի տեսակ ապրում ենք անհույս: Այսօր ժողովուրդը բաժանվել է երկու մասի: Ես ոչ մի կուսակցության չեմ հարում, ոչ մեկի ֆանատը չեմ:
Ինձ ասում են, թե բոլորին քննադատում եմ, բայց այդպես չէ: Եթե լավ բան են անում մեր ազգի համար, ինչպե՞ս կարող եմ դեմ լինել: Իշխանություն է փոխվել, թող այս նորերը սխալվեն, մենք` քննադատենք: Դա չի թողնի, որ սխալ ճանապարհով ժողովրդին տանեն:
Բա մենք ինչի՞ համար ենք: Ուզում եմ երկիրս ծաղկի, ոչ թե Իջեւանում Փաշինյանին ասեն. «Բա ես քեզ համար պայքարեցի, որ քո իշխանությունը արգելի՞ ծառ տնկել»: Ախր դուք պայքարել եք ոչ թե Փաշինյանի համար, այլ ինքներդ ձեր,ձեր զավակների ապագայի համար: Ախր պիտի բոլորս հասկանանք, որ հանրայինն էլ է մերը: Մի բան թողնենք գալիք սերունդին:
Ես ուզում եմ, որ մեր զավակները անհրաժեշտի պակաս չունենան, ավելորդի ձգտում…Ես պետականամետ եմ, իշխանամետ չեմ:
աղբյուրը՝ ArmLur
![]()