Մոսկվայում ձերբակալված ցուցարարների թիվը գերազանցել է 1000-ը

Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են հատուկ ջոկատայինների գործողությունները։

«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության տվյալներով` ձերբակալվածների թիվը գերազանցել է 1000-ը։ Հիշեցնենք, որ Մոսկվայի քաղաքապետարանի շենքի մոտ և քաղաքի այլ հատվածներում բողոքի զանգվածային ակցիաներ են։

«Տրուբնայա» հրապարակը ոստիկանները շրջափակել են, ակցիայի մասնակիցներին հեռացնում են։

Այն բանից հետո, երբ ակցիայի մասնակից ուսանողը հարցազրույց տվեց «Ազատություն» ռադիոյին, իրավապահները նրա ձեռքերը ոլորեցին և բերման ենթարկեցին։

Ցուցարարները պահանջում են Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում չխոչընդոտել անկախ թեկնածուների գրանցումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ