![]()
Հնդկական Ռաջաստհան նահանգում հովազը մտել է բնակելի տուն և սպանել է 40-ամյա տղամարդուն: Հովազը մարդու վրա հարձակվել է վաղ առավոտյան: Նա քնած է եղել տան բացօթյա հատվածում, և հովազը միանգամից հարձակվել է և քարշ տվել նրան:
Տղամարդու աղաղակը տներից դուրս է բերել բարեկամներին ու հարևաններին: Նրանք վազել են հովազի հետևից: Հնդիկի մարմինը գտել են բացատներում: Վայրի կատուն կերել էր նրա ոտքն ու թաքնվել մոտակա անտառում:
Դեպքը սարսափահար է արել բնակիչներին: Նրանք կարծում են, որ կենդանին կվերադառնա:
![]()