Արսեն Խառատյանը դատական հայց է ներկայացրել Նարեկ Մալյանի դեմ

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը հուլիսի 24-ին դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանի: Խառատյանի ներկայացուցիչը փաստաբան Կարապետ Բադալյանն է: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:

Հայցվորը պահանջում է պատասխանողին պարտավորեցնել հրապարակային ներողություն խնդրել եւ զրպարտություն հանդիսացող տվյալները հրապարակայնորեն հերքել:

Գործը մակագրվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեխակ Գեւորգյանին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ