Արցախում ողբերգական վթարից մահացել է մի ողջ ընտանիք


Այսօր Արցախում, Շուշիի ենթակայանի մոտ վթարի հետեւանքով մահացածները Սյունիքի մարզի Տեղ գյուղից էին, մի ընտանիք: Նրանք Արցախ էին մեկնել հուղարկավորության մասնակցելու համար:

Ավելի վաղ Shamshyan.com-ը հաղորդել էր, որ ժամը 16։00-ի սահմաններում «ԳԱԶ-31105» մակնիշի 41 QQ 222 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Տեղ գյուղից դեպի Արցախ ընթանալիս, Շուշի քաղաքի Շուշիի հիդրոէլկտրակայանի հարեւանությամբ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 200 մետր գլորվել ձորը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Տեղ գյուղի բնակիչ 27-ամյա Հարութ Անդրանիկի Ավագյանի անվամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ