Խոշոր հրդեհ Մարզահամերգային համալիրի մոտակայքում

ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունը հուլիսի 26-ին՝ ժամը 13:00-ին, ահազանգ է ստացել այն մասին, որ Երևան քաղաքի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում այրվում է բուսածածկույթ:

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:27-ին, մարվել՝ 14:54-ին:

Այրվել է մոտ 1.5 հա բուսածածկույթ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ