![]()
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի տեսությունը։
Երևանում այդ օրը սպասվում է պարզ և արևոտ եղանակ` ցերեկը սպասվում է 33-35 աստիճան տաքություն։
Միաժամանակ Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի մարզերում այդ օրը կլինի անձրևոտ, մյուս մարզերում` արևային եղանակ։
Ամենից հով կլինի Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի և Վայոց Ձորի մարզերում (22-27 աստիճան տաքություն), ամենից շոգ` Արարատի և Արմավիրի մարզերում` 33-35 աստիճան։
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Վարդավառի տոնի կապակցությամբ՝ սույն թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 06:00-ից մինչև 20:00-ն, տրանսպորտային միջոցների երթևեկության համար փակ է լինելու Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի Պռոշյան փողոցի խաչմերուկից մինչև Մոսկովյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածը:
![]()
![]()