![]()
«Միսս Տիեզերք Արմենիա 2018» ճանաչված Էլիզա Մուրադյանը հաղթանակից հետո մոդելային ասպարեզում ակտիվ գործունեություն չծավալեց: Հաղթանակից հետո նա մեկնեց Մոսկվա, որտեղ ունի իր բիզնեսն ու ծավալում է հիմնական գործունեությունը: 2018-ին Էլիզան ներկայացրեց Հայաստանը «Միսս Տիեզերքում», սակայն լավագույն 20-յակ չանցավ:
Էլիզան ծնվել է Երևանում, սակայն այժմ ապրում է Մոսկվայում: Նա սովորել է Մոսկվայի բժշկական համալսարանում, մասնագիտությամբ մաշկաբան է, սակայն բժշկությամբ չի զբաղվում, փոխարենը գործունեություն է ծավալում բիզնես ոլորում: Էլիզայի խոսքով՝ բիզնեսով զբաղվել է դեռ 20 տարեկանից, երբ հիմնել է երեկոյան զգեստների վարձույթի սրահ։
Էլիզան ընտրյալ ունի, որը մրցույթի ամբողջ ընթացքում նրա կողքին էր: Հիմա էլ նա բավականին հաճախ է լուսանկարներ հրապարակում սիրելիի հետ: Ավելի վաղ Գեղեցկուհու տիտղոսակիրն ասել էր, որ իրենց հարսանիքը հետաձգել են, որպեսզի ինքը կարողանա մասնակցել «Միսս Տիեզերք» մրցույթում:
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()