Հայտնաբերվել է կորած 14-ամյա աղջիկը․ Որտե՞ղ և ում հետ է նա եղել

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Մարիաննա Իսահակյանը հայտնաբերվել է:

Ոստիկանությունից հայտնում են, որ նրան գտել են Ներքին Շենգավիթի 7-րդ փողոցում և ներկայացրել բաժին:

Ինչպես հայտնում է Sputnikarmenia-ն ըստ շրջանառվող լուրերի՝ աղջիկը ծանոթացել է մի տղամարդու հետ և նրա հետ գնացել մայրաքաղաքում գտնվող մի բնակարան, որտեղ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարվել։

Իրավապահները գտել են նաև այդ տղամարդուն և այժմ պարզում են կատարվածի իրական հանգամանքները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ