![]()
Հուլիսի 26-ին՝ ժամը 09։05-ի սահմաններում, Արգիշտի փողոցում բախվել են 2 Toyota և 1 BMW մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած BMW-ի վարորդը հոսպիտալացվել է, տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները տեղեկացել են նաև, որ վարորդներից մեկը խոհանոցային մեծ դանակով ցանկանում է վնասել մյուս վարորդին:
Ոստիկաններին հաջողվել է վնասազերծել նրան: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Վահե Եղիազարյանի, տեսուչ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։
![]()