![]()
Ռիս Կորը Մումբայից գիշերը սայթաքել էր հատակին ընկած սեղանի պարագաների պատճառով եւ գլխով ընկել արագեփի վրա։ Կափարիչի սուլիչը, որը ջերմաստիճանի ինդիկատոր է ծառայում, ծակել էր նրա գլուխը եւ խրվել գանգի մեջ։
Կնոջը անմիջապես հասցրել են հիվանդանոց։ Վիրաբույժներին երկու ժամ էր անհրաժեշտ, որպեսզի այն հանեն նրա գլխից։
Վարակային բարդությունների առաջացման վտանգ կա քանի որ ոսկրի փոքրիկ կտորները հայտնվել էին ուղեղում։ Բայց այժմ հիվանդի վիճակը կայուն է, նա գիտակցությունը չի կորցրել եւ կյանքի վտանգ չի սպառնում։
![]()
![]()