![]()
Օրբելի թունելը մոտ 2 ժամ փակ էր: Թունել մտնելիս մեքենան հարվածել էր մայթեզրին և լայնությամբ փակել թունելի մուտքը: Մեքենայում ուղևորներ չեն եղել:
Տեղում ասացին, որ վթարի պատճառը վարորդի ինքնազգացողության վատացումն է եղել: Շտապ բուժօգնության աշխատակիցներն էլ տեղեկացրել են, որ պրոֆիլակտիկ ստուգման համար են վարորդին տեղափոխել հիվանդանոց:
ՃՈ-ն Shantnews-ին հայտնեց, որ վարորդի սթափությունը ստուգել են, և նա ալկոհոլ օգտագործած չի եղել: Մեքենան տարհանելուց հետո Բաղրամյան-Օրբելի հատվածում երթևեկությունը վերականգնվել է:
![]()