Համացանցում հայտնվել է տեսանյութ, թե ինչպես է արջը գողանում մարիխուանայով լցված աղբարկղը

Ամերիկյան Կոլորադո նահանգում արջը գողացել է խանութներից մեկի աղբարկղը: Պարզվել է, որ այս խանութը զբաղվում է թույլատրված թմրամիջոցների վաճառքով և աղբարկղում եղել են մարիխուանայի մնացորդներ:

Անվտանգության տեսախցիկների ֆիքսած կադրերում երևում է, թե ինչպես է արջը մտնում տարածք, ուսումնասիրում արկղերն ու մյուս տարաները, հետո ընտրում է ամենամեծ աղբարկղը, փորձում է բացել այն, և երբ չի ստացվում, որոշում է այն տանել իր հետ:

Այս արջին առաջին անգամ չէ, որ նկատում են բնակիչները: Պարզվում է՝ նա Կոլորադոյում բավականին հայտնի է և նույնիսկ անուն է ստացել` Չիզբուրգեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ