![]()
«Սահմանային վիճակը, բարեբախտաբար, համեմատաբար հանգիստ է՝ կրակոցներ կան, բայց քիչ են և ոչ մեծ տրամաչափի»,- ներկայացնելով իրավիճակը սահմանին՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Անդրադառնալով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարած ռազմական անակնկալներին՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Եթե նախարարն ասել է՝ անակնկալ, անակնկալը կանխավ չի բացվի կյանքում. անակնկալը հենց դրա համար է, որ լինի:
Սակայն այնքան էլ անակնկալ չէ այն, որ մենք զենքեր ենք ձեռք բերում և սպառազինության հատուկ գործընթացներ ենք իրականացնում: Դրանք լինելու են ինչպես պաշտպանողական և տարբեր սարքավորումների համալրման, այնպես էլ բազմաֆունկցիոնալ և զուտ հարձակողական զինատեսակներ՝ ինչպես օդային, այնպես էլ ցամաքային: Այդ ամբողջ փաթեթի մեջ մտնում են նաև ՍՈՒ-30-ները»:
Ինչ վերաբերում է բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով գրանցված դեպքերին, մամուլի խոսնակն ընդգծեց. «Առօրյա ծառայության մեջ հազարավոր վաշտի ու դասակի հրամանատարներ օրական կանխում են հազարավոր ինքնախեղման, ինքնասպանության և հանցագործության դեպքեր, բայց դրանց մասին ոչ ոք ոչ մի բան բնականաբար չի իմանում: Սակայն, Աստված չանի, մեկը թերանա, բոլորը սկսում են հրամանատարի դեմ խոսել: Հանուն ազնվության պետք է ասել, չէ՞, որ ամեն ինչ չէ, որ բանակից է սկսվում: Կարծում եմ՝ մենք բոլորս անելիք ունենք, հատկապես մեր կրթության բլոկը»:
տեսանյութը՝ 1IN.AM
![]()