![]()
Armdaily-ի հետ զրույցում այսօր Պավլիկ Մանուկյանն անդրադարել է Արցախում վերջին շրջանի ներքաղաքական զարգացումների մասին:
Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանը հայ ռազմական, հասարակական գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից-հրամանատար, Հիմնադիր խորհրդարան կազմակերպության անդամ, Սասնա Ծռեր խմբավորման անդամ է։
Ծնվել է 1964 թվականի մարտի 3-ին Բուժական գյուղում (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզում)։ 1985-1987 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1990 թվականին անդամակցել է ՀՅԴ կուսակցությանը, սակայն կարճ ժամանակ անց, համարելով ՀՅԴ-ն ազգակործան կառույց, հեռացել է վերջինիս շարքերից։
Պավլիկ Մանուկյանը իր ստացած բոլոր մարտական մեդալներից հրաժարվել է՝ ի նշան Հայաստանի և Արցախի իշխանությունների վարած քաղաքականությանը, որոնց լեգիտիմությունը նա չի ընդունում։ Սակայն 2018 թ․ հեղափոխությունից հետո հետ է ընդունել բոլոր պարգևները՝ ի նշան արժեքային հեղափոխության։
![]()