Երկու տաքսա ցեղատեսակի շուն զոհաբերել են իրենց, որպեսզի երեխային փրկեն կոբրայից

Տաքսաները բակում գրոհում են թունավոր օձին, որը փորձում է բարձրանալ երեխայի ննջարան։ Այդ մահու պայքարը նկարահանել են բակում տեղադրված տեսախցիկները:

Ֆիլիպինների Կիդապավան քաղաքի սեփական տներից մեկի բակում երկու շների և օձի պայքարը մոտ երկու րոպե է տևել։ Երկու տաքսաներ հերթով գրոհել են աշխարհում ամենաթունավոր օձերից մեկին՝ կոբրային, թույլ չտալով նրան բարձրանալ սենյակ, որտեղ քնած էր փոքրիկ աղջիկը։

Շներն այնքան են տանջել օձին, մինչև նա սատկել է։ Սակայն շներից մեկը նույնպես մահացու թունավորվել է օձի խայթոցից։  Երեխան տանը եղել է դայակի հետ։ Նա վազել է շների հաչոցի վրա և պատուհանից հետևել է մարտի վերջին հատվածին։

Տեսանյութը ստորև․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ