ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի որդին պարտադիր զինվորական ծառայությունը կշարունակի Արցախում

«ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի որդին պարտադիր զինվորական ծառայությունը կշարունակի Արցախում». այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Անդրանիկ Քոչարյանը՝ կիսվելով որդու հետ լուսանկարով:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը 2000-2005թթ.՝ «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» հկ ազգային անվտանգության եւ պաշտպանության գծով անկախ փորձագետ: 2008-2009թթ.՝ Երեւանում 2008թ. մարտի 1-ի իրադարձությունները քննող փաստահավաք խմբի անդամ, փորձագետ: 2012 թվականից «Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոն» հկ նախագահն է:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

2019թ. հունվարի 18-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ