Վարչապետը Դիլիջանից ընտանեկան լուսանկար է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել: Լուսանկարում իր հետ են նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու նրանց դուստր Շուշան Փաշինյանը:

«Աշխարհի ամենագեղեցիկ անկյուններից մեկում. Դիլիջան»,- վարչապետը լուսանկարն այսպես է մակագրել:

Ավելի վաղ  հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 22-ից օգոստոսի 2-ը ներառյալ կլինի արձակուրդում: Նրան այս ընթացքում փոխարինում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ