Ցավալի պատահար. 18-ամյա երիտասարդը ջրահեղձ է եղել․ նա վաղը պետք է մեկներ ծառայության

Թալինի շրջանով հոսող Ախուրյան գետում երիտասարդ է խեղդվել: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Հուլիսի 24-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Թալինի ԲԿ-ից ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ ջրահեղձ վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 2001 թվականին ծնված Դավիթ Փիլիպոսյանը»,- հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության տեսուչ Նարեկ Սարգսյանը:

Ոստիկանության հաղորդած նախնական տեղեկություններով՝ մի քանի երիտասարդներ գնացել են Արագածավան գյուղի տարածքով հոսող Ախուրյան ջրանցքում լողալու. երիտասարդներից մեկը ջրահեղձ է եղել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ