![]()
Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 կործանիչն ուսումնական թռիչքի ժամանակ անհետացել է ռադարներից: Այս մասին հայտնել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը:
«Հուլիսի 24-ին տեղական ժամանակով 22:00-ին ուսումնական թռիչքի ժամանակ Ադրբեջանի ՌԾՈՒ-ի ՄիԳ-29 կործանիչն անհետացել է ռադարներից: Ամենայն հավանականությամբ՝ այն Կասպից ծովն է ընկել»,- հայտնել են գերատեսչությունում:
ՊՆ-ում նշել են, որ ներկայում միջոցներ են ձեռնարկվում՝ օդաչուին գտնելու և փրկելու համար:
![]()
![]()