Ստացվում է, որ իշխանությունը զավթած Քոչարյանի ու Սերժի ապօրինությունների համար վճարում է ներկայիս իշխանությունն ու ժողովուրդը

Երկրի միակ տղամարդն ու բանից անտեղյակն առիթը բաց չի թողնում գլուխ գովալու, որ կառուցել է Հյուսիսային պողոտան:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռով Հայաստանը պետք է 1,6մլն եվրո վճարի ՀՀ քաղաքացի Յուրի Վարդանյանին: Սա ավելին է, քան մինչև օրս Հայաստանի դեմ Եվրադատարանի կայացրած բոլոր վճիռներով փոխհատուցումների հանրագումարը։

Դիմումատուի ընտանիքն ապրել է Բուզանդի 13 հասցեում՝ 1385 քառակուսի մետր տարածքով տանը: Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք հանրային գերակա շահի անվան տակ Յուրի Վարդանյանի տունը փոխանցվել է պետությանը:

Ու չեմ բացառում, որ սա վերջին դեպքը չի լինելու, երբ ՄԻԵԴ-ի որոշումներով ՀՀ-ն պարտավորվելու է դրամական մեծ փոխհատուցումներ տալ քաղաքացիներին, որոնց իրվունքները ոտնահարվել են Հյուսիսային պողոտան կառուցող Քոչարյանի կողմից:

Մարտի 1-ի վճիռները մի կողմից, Հյուսիսային պողոտայինը՝ մյուս:

Ստացվում է, որ իշխանությունը զավթած Քոչարյանի ու Սերժի ապօրինությունների համար վճարում է ներկայիս իշխանությունն ու ժողովուրդը:

Ու դեռ շատ ենք վճարելու…

Օր առաջ նախկին իշխանություններին պետք է տրվի քաղաքական գնահատական ու պետք է նույն «պետական գերակա շահով» պետականացնել ՀՀ-ում իշխանությունը զավթած 2 ինքնակոչ նախագահների ունեցվածքը:

աղբյուրը՝  Տարոն Չախոյան

Երկրի միակ տղամարդն ու բանից անտեղյակն առիթը բաց չի թողնում գլուխ գովալու, որ կառուցել է Հյուսիսային պողոտան:Մարդու…

Posted by Taron Chakhoyan on Thursday, July 25, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ