![]()
Հանրային խորհրդի անդամ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ես կատեգորիկ պնդում ու պահանջում եմ, որ Հայաստանի վրա դրված այս 1,6 միլիոն եվրոն վճարեն Ռոբերտ Քոչարյանը /այդ ժամանակվա նախագահ/, Դավիթ Հարությունյանը /արդարադատության նախարար/, Երվանդ Զախարյանը /Երևանի քաղաքապետ/ և ունեզրկումը հաստատած դատավորը՝ Արման Մկրտումյանը։
Սա այլանդակություն է։ Մենք հարկ վճարենք, որ Քոչարյանի ընտանեկան բիզնեսը միլիոնների ու միլիարդների հասնի․․․ Որ օրը կառավարությունը որոշում ընդունեց, որ դա բնյուջեի հաշվին է լինելու, թողոց ենք դուրս գալու, տարբերակ չկա․․․․
Ու դեռ Հրայրն ու ՍԴ խմբակն էլ ՄԻԵԴ են դիմում, որ Քոչարյանի իրավունքները պաշտպանվեն․․․․
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռով Հայաստանը պետք է 1 միլիոն 608 հազար եվրո վճարի ՀՀ քաղաքացի Յուրի Վարդանյանին: Սա ավելին է, քան մինչև օրս Հայաստանի դեմ Եվրադատարանի կայացրած բոլոր վճիռներով փոխհատուցումների հանրագումարը։
Երևանաբնակ 83-ամյա Վարդանյանի իրավունքների խախտումը դատարանը ճանաչել էր դեռ 2016-ին՝ արձանագրելով, որ նա զրկված է եղել արդար դատավարության և սեփականությունը պաշտպանելու իրավունքից: Ստրասբուրգյան ատյանի այսօրվա որոշումը վերաբերում է միայն փոխհատուցմանը:
Դիմումատուի ընտանիքն ապրել է Բուզանդի 13 հասցեում՝ 1385 քառակուսի մետր տարածքով տանը: Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք հանրային գերակա շահի անվան տակ Յուրի Վարդանյանի տունը փոխանցվել է պետությանը:
![]()