Հալեպում տասնյակ զոհեր կան. մի շարք շրջաններում լարված իրավիճակ է

Այսօր կրկին ռմբակոծվել է Սիրիայի Հալեպ քաղաքը: Տասնյակ ռումբեր են տեղացել Հալեպի ծայրամասային շրջանների, հատկապես՝ Համատանիե և Սեյֆ ալ Տալուե թաղամասերում։

Նախնական տվյալներով՝ կան զոհեր, իսկ վիրավորների թիվը հասնում է մոտ 15-ի:

Մի շարք թաղամասերում իրավիճակը քաոսային է՝ մի շարք զոհերի դիակներ են մնացել այրված ավտոմեքենաների տակ: Մինչև այս պահը, քաղաքի նշված հատվածների ռմբակոծումը շարունակվում է:

«Ալ Մայադին» արաբական կայանի հաղորդմամբ՝ Հալեպի այս ռմբակոծության ամբողջական պատասխանատվությունն ընկնում է Թուրքիայի անմիջական հովանավորությունը վայելող «Ալ Նուսրա» ահաբեկչական խմբավորման վրա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ