![]()
Երեւանում՝ Նաիրիտ գործարանի մոտ, ավազակային հարձակման է ենթարկվել մարմնավաճառուհին։
Երկու երիտասարդ մոտեցել են փողոցում կանգնած՝ մարմնավաճառությամբ զբաղվող կնոջը ու պայմանավորվել սեռական հարաբերության գնի շուրջ։ Այնուհետեւ տղաները նստել են մարմնավաճառի կողմից շահագործվող «Նիսսան Մարչ 1.2 Լ» մակնիշի ավտոմեքենան՝ մեկը առջեւի աջ նստատեղին, իսկ մյուսը՝ վարորդի հետնամասի նստատեղին եւ ուղեւորվել հյուրանոցի ուղղությամբ։ Հասնելով նախատեսված վայրը՝ մարմնավաճառը փորձել է ավտոմեքենան կայանել, որի ժամանակ տղաներից մեկն իր մոտ գտնվող պարանը գցել է նրա պարանոցին և ձգել, իսկ մյուսը ծալովի դանակով հարվածել է վերջինիս որովայնի շրջանին և պահանջել նշված ավտոմեքենան:
Չարագործներն այնուհետեւ հարվածել են կնոջ գլխին, քաշելով նրան տեղափոխել սրահի հետնամաս ու դանակով մի քանի անգամ հարվածել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող: Դրանից հետո նստել են ավտոմեքենան եւ իրենք վարել այն։ Հասնելով Երևան քաղաքի Բագրատունյաց և Եղիշե Թադևոսյան փողոցների խաչմերուկ՝ կարմիր լուսանցույցի տակ ավտոմեքենան կանգնել է, որի ժամանակ դանակահարված մարմնավաճառն իրեն դուրս է նետել մեքենայից,իսկ նրանք դիմել են փախուստի։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ մարմնավաճառի վրա հարձակում գործած անձանց ինքնությունը պարզվել է եւ նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, երկուսն էլ կալանավորվել են։
![]()
![]()