![]()
Լիլիթ Կարապետյանը 1992թ. ավարտել է Ալավերդիի թիվ 12 միջնակարգ դպրոցը: Զուգահեռ սովորել է երաժշտական դպրոցի բալետի բաժնում: 9 տարեկանից սկսել է երգել, 13 տարեկանից` Ալավերդու «Թագուհի» խմբում, որի ժամանակ թողարկել է «Քո աչքերի սև փայլը» առաջին ձայներիզը:
Բազմաթիվ համերգներ է ունեցել Հայաստանի մարզերում: 1987թ. մասնակցել է Ալավերդիի Ա.Բաբաջանյանի անվան երգի փառատոնին և ստացել 2-րդ ու «Լավագույն բեմական արտահայտչականություն» մրցանակները:
Վերջին շրջանում երգչուհին բավականին ակտիվ է և հաճախակի է լուսանկարներ տեղադրում սոցցանցերում։ Այս անգամ նա տեղադրել է լողազգեստով լուսանկար և կից կատարել հետևյալ գրառումը․ «Վերջապես ես էլ կարողացա վայելել լողավազանը»։
![]()
![]()