![]()
Հայերը միշտ էլ աչքի են ընկել արտերկրում՝ մասնավորապես Ռուսաստանում և եվրոպական երկրներում, իրենց հզոր ելույթներով։
Մարիամ Մերաբովա- ռուսաստանաբնակ հայազգի երգչուհի խմբի մենակատարուհի։ Բացառիկ ձայնային և կատարողական տվյալների համար հաճախ կոչվում է «Մարիամ Լեդի Ձայն Մերաբովա», իսկ Մաքսիմ Տիմոշինի խոսքով՝ «ձայն, որ չի կարողանում ստել»։
Ծնվել է 1972 թվականին Երևանում։ Ապրել է երաժշտական միջավայրում։ Մասնավորապես, Մարիամի տատիկը նվագում էր և երգում։
5 տարեկանից Մարիամը հաճախել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, 1982-1986 թվականներին սովորել է Մոսկվայի Մյասկովսկու թիվ 3 երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում, 1991-1996 թվականներին՝ Մոսկվայի Գնեսինների անվան միջին մասնագիտական երաժշտական դպրոցի (քոլեջի) վոկալ բաժնում։
![]()
Սիրով Ձեզ ենք ներկայացնում նրա հիասքանչ կատարումը․․․
![]()