![]()
«Մենք ֆինանսական խնդիրներ չունենք։ Ինքը ուղղակի ասաց, որ իր միջոցներով կցանկանար ապահովել իր պաշտպանությունը»։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին այսպես մեկնաբանեց այսօր իր հոր արտահայտած միտքը դատարանի դահլիճում, որտեղ քննվում էր Քոչարյանի միջոցները կալանքի տակ պահել-չպահելու հարցը։
Որդին՝ Լևոն Քոչարյանը, ասաց, որ կոնկրետ չգիտի, թե ինչ միջոցներով է հիմա իրականացվում իր հոր պաշտպանությունը, սակայն կարծիք հայտնեց, որ դա հարազատների խնայողությունների հաշվին է արվում։ Նա հաստատեց, որ դատական վարույթում հիշատակվող 27․5 հազար դոլար գումարը իրեն է պատկանում, սակայն չի հիշում՝ այդ գումարը վերադարձնելու պահանջով դիմել է դատարան, թե ոչ։
«Էնքան տեղեր կան, որ մենք դատական բաների մեջ ենք, բոլոր մանրուքներին ես չեմ տիրապետում»,- ասաց Քոչարյան կրտսերը։
![]()