Վերաքննիչը մերժեց Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատախազության բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Դատախազության բողոքը։

2018 թվականի հուլիսի 30-ին կալանք էր դրվել Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահի գույքի և բանկային հաշիվների վրա:

Այս տարվա հունիսի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքը՝ արձանագրելով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում:

Դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել դատարանի այդ որոշման դեմ:Վերաքննիչը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, ուրբաթ օրը հետաձգել էր դատական նիստը մինչև չորեքշաբթի ժամը 12-ը՝ բողոքաբերի դիրքորոշումը և պարզաբանումները լսելու համար: Դատախազության ներկայացուցիչներն այսօր մասնակցում էին նիստին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ