![]()
«Հայաստանը Արցախին միացնող 150 կիլոմետրանոց նոր ճանապարհ է կառուցվելու»,- այս մասին այսօր Ազատություն ռադիոկայանի եթերում հարցազրույցի ժամանակ հայտնել է ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը։
![]()