![]()
Ադրբեջանում վրդովված են երգչուհի Սիրուշոյի կատարումից։ Յուրմալայում անցկացված փառատոններից մեկի ժամանակ Սիրուշոն իր ելույթի ընթացքում կատարել է «Շալախոն» և կատարման փոքր հատվածի տեսանյութը բեռնել իր էջ։
Դրա հետ կապված՝ ադրբեջանական լրատվամիջոցներում դժգոհության ալիք է բարձրացել։ Նրանք պնդմամբ, Սիրուշոն գողացել է այդ «երգը» իրենց երգչուհիներից մեկից։
Սակայն բանն այն է, որ «Շալախոն», որն ադրբեջանցիներն իրենցն են համարել, առաջինը կատարել է հայ երգչուհիներից Զարուհի Բաբայանը։
![]()
Ստորև ներկայացնում ենք Զարուհի Բաբայանի կատարումը, որ համացանցում է հայտնվել 2011 թվականից, և ադրբեջանական երգչուհիներից մեկի կատարումը, որ համացանցում է հայտնվել 2012 թվականին։
![]()