Հերթական լկտի սուտը. Վարչապետն ուղղաթիռով Իջևան չի մեկնել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռը վերջին անգամ օգտագործել է Արցախ այցի ժամանակ՝ հունիսին, Իջեւան գնալիս նա ուղղաթիռով չի եղել։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ հերքելով մամուլում տարածվող այն տեղեկությունները, թե Փաշինյանը մանկության ընկերոջ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի ծնունդին ուղղաթիռով է գնացել:

Իսկ ուղղաթիռը վերջին անգամ օգտագործել է Արմեն Սարգսյանը՝ երկու օր առաջ՝ հուլիսի 21-ին, Լոռու մարզ կատարած այցի ժամանակ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ