![]()
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նկարահանվել է Adidas ընկերության նոր գովազդում:
Տեսահոլովակում Մխիթարյանը խոսում է հայերեն:
Հիշեցնենք, որ Հենրիխ Համլետի Մխիթարյանը հայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանակիր է համարվում:
![]()
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան։ Հենրիխ Մխիթարյանը ծնվել է ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի ընտանիքում։ Յոթ տարեկան հասակում ընտանիքի հետ Ֆրանսիայից վերադարձել է Հայաստան, որտեղ էլ որոշել է ընտրել ֆուտբոլիստի կարիերան։
![]()