Հեքիաթային Հայաստանը. Հայաստանում լավ է, ինչպես Իտալիայում և Շվեյցարիայում

Համացանցում մեծ տարածում է գտել ֆլեշմոբ, որի շրջանակում նմանություններ են գտնում տարբեր երկրների միջև։

Մասնավորապես, Հայաստանը համեմատում են Ճապոնիայի, Ավստրիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Կանադայի, Ֆինլանդիայի, Շվեյցարիայի, Նոր Զելանդիայի, Գերմանիայի, Ռումինիայի, Իտալիայի հետ։

Հայաստանի տարածքի մոտ 80 %-ը լեռներ են։ Երկրի ամենամեծ գոգահովիտներից են Արարատյան, Շիրակի, Սևանի և Փամբակի գոգավորությունները։ Արարատյան գոգավորությունը գտնվում է Արաքսի ավազանի միջին մասում։ Հատակը՝ Արարատյան դաշտը (բարձր. 800 — 1000 մ), թույլ թեքությամբ իջնում է դեպի հարավ-արևելք։ Այն ամենախիտ բնակեցված հատվածն է, որտեղ ապրում է ազգաբնակչության կեսը։

Սևանի գոգավորությունը շրջապատված է Գեղամա և Սևանի լեռնաշղթաներով. այստեղ է գտնվում Կովկասի ամենամեծ լիճը՝ Սևանը։ Նրա ջրահավաք ավազանը ներառում է երեք տասնյակ գետեր ու գետակներ, որոնք գտնվում են գոգավորության սահմաններում։ Միաժամանակ հանդիսանում է Սևան ազգային պարկի հիմնական տարածքը։

Լուսանկարները ստորև ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ