«Բարով ես ծնվել, իմ Ընկեր. միայն ժամանակն ու տարածությունը կտան ». Նազենի Հովհաննիսյանի շնորհավորանքն Ավետ Բարսեղյանին

Հաղորդավար Ավետ Բարսենյանը նշում է ծննդյան օրը։ Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նրա հետ լուսանկար է հրապարակել Instagram-յան էջում ու ջերմ շնորհավորել։

«Երբեք չի լինում հասկանալ՝ ոնց է նա կարողանում ՀԱՍՑՆԵԼ ամեն բան. հասցնում է սիրել, ստեղծել, ստեղծագործել, դստերը` Լուսեին, պատմել աշխարհի մասին՝ մեծացնելով նրան ուժեղ ու ազատ, մեծարել ու սիրել իր մորը` Ազգանուշին, հոգատարությամբ պատել քրոջը` Անկային ու նրա ընտանիքին, խնայել ու պաշտել Անիին` կնոջը՝ տալով նրան իր անսահման հոգատարությունն ու սերը:

Ավետը, որը կարողանում է ընկերություն անել իսկական երեւանցու եւ տղամարդու նման, պաշտպանել ու միայն սեր տալ իր շրջապատին:

Ավետը, որն իր հավատքով է միայն «պաշտպանվում», բաց է` սրտով, կամքով ու ոգով: Նրան կա՛մ սիրում են, կա՛մ էլ… դա արդեն էական չէ: Սիրողների ուժն առավել է։ Ես այնքան ուրախ եմ, որ նրան գիտեմ հենց այսպիսին` իր ամբողջ խորքով:

Ավետն իսկական պոետ է. նուրբ, խոցելի եւ անհավանական ուժեղ՝ առյուծներին բնորոշ: Բարով ես ծնվել, իմ Ընկեր. միայն ժամանակն ու տարածությունը կտան իրական բնորոշումը որակով մարդու, հայրենասեր որդու եւ տաղանդաշատ պոետի, մնացածն ինչպես գիտես` անցողիկ է… Իսկ արվեստի ու արվեստագետի ընկալումը` միշտ սուբյեկտիվ։

Խոսքս անկեղծ էր, առանց պաթոսի… Մնա միշտ Ավետաբեր։ Շնորհավոր ծնունդդ, Ավետ ջան, վերջապես էս տարին թող ձեզ բերի երկրորդ հրաշք բալիկին՝ մի շշմելու ԴՍՏԵՐ»։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ