Թուրքիայում Հայաստանը ներկայացնելու եւ քրոջ՝ Լիլի Մորտոյի աջակցության մասին

Մոդել եւ գեղեցկության մրցույթների մասնակից Թերեզա Մարտիրոսյանը սեպտեմբերին Հայաստանը ներկայացնելու է Թուրքիայում կայանալիք Photomodel Universe եւ Princess Universe մրցույթներում:

Մրցույթները տեղի են ունենալու սեպտեմբերի 18-28-ն ընկած ժամանակահատվածում: Մոդելը Թուրքիա մեկնելու է սեպտեմբերի 17-ին՝ հենց իր ծննդյան օրը:

«Միսս Արմենիա 2017» մրցույթին մասնակցելուց հետո Թերեզան նշել էր, որ այլեւս ոչ մի գեղեցկության մրցույթի հարթակում չի ներկայանա, սակայն 27-ամյա մոդելը ընդունել Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի ղեկավար Աշոտ Խաչատրյանի՝ միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնելու հրավերը.

2017 թ-ին Թերեզան շատերին տպավորեց «Միսս Արմենիա» մրցույթի ժամանակ՝ կրելով համարձակ կարմիր զգեստ, որի հեղինակը քույրն էր՝ հայտնի մոդել, դիզայներ Լիլի Մորտոն: Այս անգամ էլ ճանաչված շիկահերը անմասն չի մնա քույրիկի մրցութային կերպարից:

«Այս անգամ միասին քննարկել ենք լողազգեստի թեման՝ կարելը, ձեւավորելը… ամեն ինչ թողնելու եմ նրա վրա (ծիծաղում է):

Նա շուտով կթողարկի իր բրենդային ներքնազգեստները, այնպես որ՝ մոդելավորումն ամբողջությամբ իրեն եմ վստահել»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ