Այս տեսանյութը դիտել են 1 453 000 անգամ. Ինչպես ճիշտ ընտրել քաղցրահամ ձմերուկ

Ձմերուկը բոլորիս կողմից շատ սիրված ու  ամռան ցանկալի մասնիկ է: Երբեմն շատ դժվար է լինում ընտրել քաղցր ու հասած ձմերուկ, քանի որ ընտրության ժամանակ քանակի առկայությունն  ու այն ընտրելու հմտության բացակայությունը թույլ չի տալիս հասկանալ, թե որը ընտրել:

Իսկ այժմ Ձեզ կներկայացնենք, թե  ինչպես ընտրել ամենահամեղ ու հյութեղ ձմերուկը:

Ըստ չափի։ Հարակավոր է խուսափել շատ մեծ պտուղներից, քանի որ մեր կլինման չի նպաստում  դաշտերում հսկա չափերի պտուղների աճեցմանը: Հետևաբար, բավականին մեծ է հավանականությունը, որ նման ձմերուկներն արհեստական հավելումներով հարստացված են:

Ըստ դեղին գունակի ։Պտուղի վրա նման առանձնահատկությունը հանդիսանում է հյութեղ պտուղի խորհրդանիշ: Որքան ավելի դեղին է գույնը , այնքան ավելի հյութեղ ու համեղ է ձմերուկը:

Ըստ «սեռի»։ Շատ քչերը գիտեն, որ ձմերուկը կարող են տարբերել ըստ «սեռի»: «Տղաներն»  ավելի խոշոր ու  ուռուցիկ են ,  իսկ «աղջիկները» համեմատաբար փոքր ու տափակ: Առհասարակ «աղջիկ» պտուղը  ավելի քաղցր է:

Ձայնով։ Հասուն  պտուղից հաճախակի   թեթևակի թրխկացնելու ժամանակ  խուլ ձայն է գալիս: Այն ստուգելու համար հաճախակի ձմերուկը հարկավորէ  2 կողմից սեղմել, եթե պտուղը մի թեթևակի ճարտճատում է, ուրեմն այն հասուն է և կարող եք օգտագործել:

Ըստ պոչի։ Դեղին չոր պոչը հանդիսանում է պտուղի հասունության հիանալի ցուցանիշ, իսկ կանաչը՝ ընդհակառակը, վկայում է այն մասին, որ ձմերուկը ժամանակից շուտ են քաղել:

Ըստ հոտի։ Ձմերուկի կեղևը պետք է արտազատի վառ արտահայտված թարմ բույր: Եթե այն առհասարակ չի բուրում, ապա դա նշանակում է, որ նման ձմերուկը ամենայն հավանականությամբ բնական ճանապարհով չի աճեցվել:

Տեսանյութում ձմերուկ վաճառող կինը պատմում է՝ ինչպես է պետք ընտրել ամենաքաղցր ձմերուկները:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ