![]()
Բլոգերը ներդրումների կատարելու համար հեռանկարային ուղղություններ է համարում նաև Յուտա նահանգը, Սինգապուրն ու Շրի Լանկան։
Հայաստանը կարող է դառնալ ներդրումների համար լավագույն վայրերից մեկը։ Այսպիսի անսպասելի կոչ է արել հայտնի բլոգեր Նուսեյր Յասինը` NAS Daily Facebook-յան էջի հեղինակն ու վարողը։
Իր հերթական տեսանյութում բլոգերը ներկայացրել է այն երկրները, որտեղ ըստ նրա, ավելի նպատակահարմար է ներդրումներ անել։
Նա ընդգծել է, որ այս տեսանյութը չի հավակնում ներդրումային քոնսալթինգ համարվել։
«Ցանկացած տնտեսագետ կուշաթափվի, եթե լսի` ինչ եմ ասում այս տեսանյութում։ Բայց ես աշխարհի ավելի քան 60 երկրներում եմ եղել ու տեսել եմ, թե որոշ երկրներում զարգացման համար ինչ հնարավորություններ կան։ Դա անհնար է չնկատել։ Այդ պատճառով ինքս եմ իմ գումարն այնտեղ ներդրել։ Հնարավոր է` դուք այլ երկրներ հավանեք։ Շատ լավ, քանի որ ամեն տեղ հնարավորություններ կան», – գրել է նա։
This video is NOT Investment Advice!Any financial analyst will go into a coma after watching this video, but I decided to do it anyway. After seeing so many countries, I couldn't help but notice that some places have an incredibley high potential. So high that I had to invest in them. This is the list of my 4 places that I believe will grow. You may have different choices — it doesnt matter — because opportunity exists everywhere. Thank you for watching this video! I loved thinking about it. INSTAGRAM: @NASDAILY.COM
Posted by Nas Daily on Friday, July 19, 2019
![]()