Դեռահասը մեկ ամիս մնացել է գլխում ապակու մեծ կտորով

14-ամյա դեռահասը  դիմել է բժիշկներին ծամելիս ծնոտում ունեցած ցավից։ Դրանից մեկ ամիս առաջ նա ուշաթափվել եւ ընկել էր պատուհանի ուղղությամբ, դրանից հետո բուժզննում է անցել, որից հետո կարել են նրա պարանոցի բաց վերքը։

Այս անգամ բժիշկներն ավելի մանրակրկիտ են զննել եւ  ի զարմանս իրենց հայտնաբերել են այտոսկրի մոտ մնացած ապակու կտոր։ Դանակի սայր հիշեցնող օտար մարմնի երկարությունը 3.5 սանտիմետր էր։ Քանի որ դեմքի այդ հատվածը պաշտպանված է այտոսկրով, բժիշկներն իրենց հաշվետվությունում վնասվածքն անվանել են «արտասովոր»։

Արդյունքում՝ դեռահասը վիրահատվել է, վիրահատության ժամանակ ապակին հեռացվել է աքցանով բերանի խոռոչից։ Նշվում է, որ վեց ամիս անց, կրկնակի զննման ժամանակ, նրա մոտ բարդություններ չեն հայտնաբերվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ