Մեծ Բրիտանիայում ճայը գողացել է շանը

Մեծ Բրիտանիայում ճայը Չիխուախուա ցեղատեսակի շուն է գողացել: Միջադեպը տեղի է ունեցել անգլիական Փեյնթոն քաղաքում: Ականատեսը դարձել է շան տիրուհու ընկերը:

24-ամյա Բեքքի Հիլի ընկերը լվացք փռելուց է եղել և հանկարծ նկատել է, թե  ինչպես է ճայը տանում շանը: Թռչունը կտուցով բռնել է շանը և թռել: Շան տերերը տեսադաշտից կորցրել են նրանց:

Անմիջապես տեղյակ են պահել  լրատվամիջոցներին և լուրն տարածվել է համաշխարհային մամուլում: Այսպես, շան տերը հույս ունի, որ կգտնի շանը: Առայժմ շան ճակատագիրը հայտնի չէ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ