Լայմա Վայկուլեն անակնկալ կերպով հայտնվել է Սիրուշոյի փորձին

Հայտնի երգչուհի Լայմա Վայկուլեն անակնկալ է մատուցել Սիրուշոյին իր «Ռանդեւու» փառատոնի փակման փորձի ժամանակ: Նա հայ երգչուհու համար անսպասելի հայտնվել է բեմում, երբ վերջինս փորձում էր իր երգը: Սիրուշոն տեսանյութ է հրապարակել սոցիալական ցանցերում: Ինստագրամի իր էջում նա այս տեսանյութին կից նաեւ գրառում է կատարել:

«Ի~նչ անակնկալ»,- գրել է նա:

Ինչպես երեւում է, նրանք նաեւ միասին երգում են փորձի ժամանակ: Սիրուշոն նաեւ տեսանյութ է հրապարակել «Զինչ ու զինչ» երգի իր կատարումից:

Սիրուշոն Լատվիայում՝ Յուրմալայում, կայացած Լայմա Վայկուլեի «Ռանդեւու» փառատոնի փակմանը մասնակցել է հատուկ հրավերով: Վերջին օրերին նա սոցիալական ցանցերում ակտիվորեն կիսվում է լուսանկարներով ու տեսանյութերում, որոնցում երեւում է՝ ինչպես է հարցազրույցներ տալիս արտասահմանյան լրատվամիջոցներին եւ ինչպես են իրեն լուսանկարում:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ