![]()
Սիրուշոն մասնակցություն է ունեցել Լայմա Վայկուլեի «Ռանդեվու 2019» փառատոնի փակման արարարողությանը Յուրմալայում։ Այդ մասին երգչուհին հայտնել է իր Instagram-յան էջում։
«Այս պահին Լատվիայում ենք` Յուրմալայում, որտեղ հրավիրված եմ ելույթ ունենալու Լայմա Վայկուլեի Ռանդեվու ֆեստիվալի փակմանը»,- Instagram-ում գրել է աստղը։
Երգչուհին նաեւ տեսանյութ է հրապարակել, որում երեւում է՝ ինչպես է փառատոնի պրոդյուսերը նրան անակնկալ արել փորձի ընթացքում։ Այն պահին, երբ Սիրուշոն բեմում հայկական ժողովրդական երգ է կատարել, նրան է մոտեցել Լայման եւ գրկել։
![]()
Տեսանյութը ստորև․․․
![]()