![]()
Ձեզ ենք ներկայացնում Իրինա Նիկոլաևնայի պատմությունը, ով 65 տարեկանում կորցրեց ամուսնուն: Երեխաներն վաղուց իրենց կյանքով են ապրում, այլ երկրում: Հյուր են գնում միայն մեծ տոների ժամանակ, նրանց մոտ մեկնել չի ուզում, քանի որ այնտեղ ամեն ինչ օտար է:
Կինը գիշեր-ցերեկ դեգերում էր դատարկ 3-սենյականոց բնակարանում: Շուրջը լռություն էր: Այրի Իրինա Նիկոլաևնան միայն մեռնել էր ուզում: Սակայն բոլոր իրավիճակներից ելք կա:
Իրինա Նիկոլաևնան նույնիսկ մահանալու միջոց էր մտածել՝ ինքնասպանություն չգործելով: Նա արդեն երկար տարիներ շաքարային դիաբետով է հիվանդ, ուստի որոշեց դադարել ընդունել անհրաժեշտ դեղերը և առատ քաղցրավենիք ուտել:
![]()
Նա ուտում էր ամենը, ինչից զրկված էր երկար տարիներ… Բայց օրերն անցան, իսկ երկար սպասված մահն այդպես էլ վրա չհասավ: Զարմանալիորեն նոր ռեժիմից շաքարը նորմայի մեջ էր մնում: Ստիպված էր շարունակել ապրել և կարոտել:
Միայնությունն արդեն սկսել էր քիչ-քիչ խելագարության հասցնել, այրին որոշեց սոցցանցերում հայտարարություն հրապարակել.
![]()
«Վերջին տարիները համատեղ ապրելու համար հրավիրում եմ միայնակ տարեց կնոջ»: Արդեն մեկ շաբաթ անց Իրինա Նիկոլաևնան սկսեց առաջարկներ ստանալ: Եվ արդեն 6 տարի նրա բնակարանում ուրախ մթնոլորտ է տիրում: Նա ապրում է երկու տարեց կանանց հետ:
Նրանք զրուցում են, երեկոները խաղաթուղթ են խաղում, ուրախությամբ իրար պատմում են իրենց կյանքի պատմությունը: Նրանք բավական լավ են ապրում. երկու կանայք իրենց բնակարանները վարձով են տալիս: Նրանց կյանքը բավական հագեցած է՝ թատրոն, կինո, շրջագայություններ: Գլխավորը՝ ոչ մի տխրություն»:
![]()