![]()
Հայտնի արաբ բլոգեր Նուսեիր Յասինը, որը վերջին երեք տարիների ընթացքում այցելել է աշխարհի ավելի քան 60 երկիր, Facebook-ում հրապարակած իր նոր տեսահոլովակում պատմել է, թե աշխարհում որ 4 երկրներում է կարելի ներդրում անել առանց կորուստների:
Բլոգերը, նախ և առաջ, խորհուրդ է տվել մտածել Հայաստանում ներդրումներ անելու մասին, որտեղ ինքն այցելել է 2018 թվականի ամռանը:
«Հայաստանում ներդրումներ չկատարելու համար բազմաթիվ պատճառներ կան: Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ լեզվով են նրանք խոսում: Բայց կա մի շատ հիմնավոր պատճառ, որի համար անհրաժեշտ է ներդրում անել այս երկրում: Եվ այդ պատճառը հենց իրենք են՝ հայերը, այդ երկրի մարդիկ»:
Իր հոլովակում նա նաև նշում է, որ աշխարհում ապրում է ավելի քան 10 միլիոն հայ, որոնք պատրաստ են զարգացնել Հարավային Կովկասի փոքրիկ երկիրը՝ ներդրումներ կատարելով կրթության, ստարտափների և անշարժ գույքի ոլորտներում:
Յասինի խոսքերով՝ Հայաստանում ներդրվող 1000 դոլարն անմիջապես կավելանա 10 անգամ:
Բլոգերը խորհուրդ է տալիս ներդրումներ անել նաև ԱՄՆ-ի Յուտա նահանգում, Սինգապուրում և Շրի Լանկայում:
This video is NOT Investment Advice!Any financial analyst will go into a coma after watching this video, but I decided to do it anyway. After seeing so many countries, I couldn't help but notice that some places have an incredibley high potential. So high that I had to invest in them. This is the list of my 4 places that I believe will grow. You may have different choices — it doesnt matter — because opportunity exists everywhere. Thank you for watching this video! I loved thinking about it. INSTAGRAM: @NASDAILY.COM
Posted by Nas Daily on Friday, July 19, 2019
![]()