Ինչպես է Երևանում երթուղայինի վարորդը ղեկին հեռախոսով ֆիլմ դիտում

Համացանցի օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ Երևանում, թիվ 47 երթուղու վարորդը մեքենան վարելիս հեռախոսով ինչ-որ ֆիլմ է դիտում․․․ Կադրերն՝ առանց մեկնաբանության։

Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում տարաածած տեսանյութի պատճառով 46 հաամարի երթուղայինի վարորդը, ով ծխելու համար վիճաբանել էր ուղևորներից մեկի հետ, հեռացվել է աշխատանքից:

Պարզվել է, որ վարորդը չի ունեցել համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական:

Տրանսպորտային միջոցը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, որտեղ օրենքով սահմանված կարգով վարչական իրավախախտում կատարելու համար արձանագրություններ են կազմվել վարորդի նկատմամբ տրանսպորտային միջոցը վարելու ընթացքում ծխելու և առանց համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոցը վարելու համար, իսկ տրանսպորտի շահագործման պատասխանատուի նկատմամբ՝ համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական չունեցողին տրանսպորտային միջոցը հանձնելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ