Վարչապետը մասնակցում է ռազմական բուհերի շրջանավարտների դիպլոմների հանձնմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության համալիրում է։

Այնտեղ նա մասնակցում է ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը։

Նա խոսեց խաղաղության մասին. «ՀՀ-ն խաղաղասիրական պետություն է, որի երաշխավորն է ԶՈՒ-ն։ Մեզ պետք են այնպիսի զինված ուժեր եւ պետություն ու հասարակություն, որ բոլոր հակառակորդները հասկանան` մեզ հետ կռվի բռնվել իմաստ չունի, դրա հետեւանքը մեկն է` բոլոր հակառակորդների եւ թշնամիների պարտությունը եւ ՀՀ ԶՈՒ անվերապահ հաղթանակը»:

Բացի պաշտպանության նախարարից, դիպլոմները նորընծա սպաներին հանձնում են նաև մյուս ուժային կառույցների ղեկավարները։

Արարողությանը մասնակցում են նաեւ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

Shantnews | Ուղիղ միացում | Live | Прямaя трансляция

Posted by SHANTNEWS.am on Sunday, July 21, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ