![]()
Գրիգոր Թադևոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում Է.
Դատապարտված ենք հաղթելու, այլապես…
Երբ բոլշևիկները եկան իշխանության և մոլեգին խանդավառությամբ ու ամենաբիրտ մեթոդներով սկսեցին պայքարել եկեղեցու դեմ, ռուսական ՛՛շպանայի՛՛ մոտ ամենատարածված խոսքերն էին ՛՛ воруй Вася, бога нет» արտահայտությունը: Դե, բնական է, եթե աստված չկա, ուրեմն չկա և վախ աստծո պատժից՛՛, ուրեմն և կարելի է առանց խղճմտանքի գողանալ, թալանել… Զուգահեռում եմ վերն ասվածը այսօրվա իրականության հետ, բավականին ընդհանրություններ տեսնում, բայց այժմ առավելապես մեդիա դաշտում և սոցցանցերում՝ կապված խոսքի ազատության դրսևորումների հետ: Դե, եթե այլևս չկա հայտնածդ մտքի կամ խոսքի համար մահվան դուռ հասցնող վայրագ ծեծի ու քացու տակ ընկնելու, ապրուստի միջոցներից ամենաստոր եղանակերով զրկվելու, սեփական օջախդ ու հայրենիքդ պարտադրված լքելու վախը, ուրեմն կարող ես ոչ միայն բարձրաձայնել, այլև ի լուր աշխարհի հրապարակել բանականության ու բարոյականության հետ աննշան աղերսներ ունեցող ցանկացած խոսք՝ զազրալիր ու լուտանքներով լեցուն: Իհարկե մեծ է գայթակղություննը սահմանափկել խոսքի ազատությունը, կիրառել առավել ռեպրեսիվ միջոցներ, բայց, կարծում եմ, դրանք լավագույն լուծումները չեն, մանավադ որ նրանք հենց դա էլ ուզում են՝ մի նոր տիեզերական վայնասուն բարձրացնելու համար:
Մեդիա ոլորտում ստեղծված ամենաթողության ու ամոթալի այս վիճակը կարծում եմ մի բացատրություն էլ ունի. տարիներով ձևավորվել էր հլու-հնազանդ մի ՛՛ընտրանի՛՛, ավելի ճիշտ ՛՛չընտրանի՛՛, կաստայական կառուցակարգով, որոնց բաժանվել էր ամբողջ երկիրը՝ նյութական, ֆինանսական, մեդիա և մնացած ռեսուրսներով: Յուրաքանչյուր շերտի համար օրենքի փոխարեն գործում էր ավելի բարձր կաստայի, իսկ բոլորի համար՝ Ռ. Ք-ի, ապա և Ս.Ս-ի կամքը:
Ով չէր ենթարկվում այդ կամք ու կանոնին, դուրս էր մղվում հարազատ կաստայից: Այս համակարգում, ստորին կաստաներում ընդգրկված էին և իրենց փայաբաժինն ունեին նաև շարքային քաղաքացիներ: Հենց սրանց միջոցով են այսօր բարձր կաստայի ներկայացուցիչները կազմակերպում ու իրակացնում տուն պահելու անվան տակ բողոքի ակցիաները՝ հանուն գողության իրավունքի շարունակականության, մի դեպքում անտառի, մյուսում՝ ձկան, երրորդում՝ ջրի… հաջողության դեպքում կարող են հերթագրվել և իրենց անբեկանելի իրավունքների պաշտպանության համար միջպետական ճանապարհներ փակել ջեբկիրները, բնակարանագողերը, ինչու չէ, նաև քիլլերները, վերջին հաշվով բոլորն էլ տուն են պահում, չէ՞: ԵՎ ահա, անօրեն ճանապարհով եկամուտներ ստալու և վերստին երկրի ու մարդկանց ճակատագրերի տեր զգալու մարմաջը միավորել նրանց վարչապետի ու նոր իրողությունների դեմ՝ հին բարի ժամանակների վերադառնալուն ուղղված ՛՛սրբազան՛՛ պատերազմում: ԵՎ այդ պատերազմում մի շարք ՛՛անաչառ՛՛լրատվամիջոցներ և ֆեյսբուքյան օգտատերեր վարչապետին թիրախավորել ու հաճախակի մեղադրում են այն բանում, որ նա բռնապետություն է հաստատել: Ես էլ, որպես համաշխարհային պատմությանը մի քիչ գիտակ մարդ, փորձել ու այդպես էլ չեմ գտել մի երկրորդ բռնապետական երկիր, որտեղ ԶԼՄ-ների 2/3-ը և էլ. կայքերի ու սոցցանցերի օգտատերերի մի ստվար հատված՝ հայհոյաբերան ու լկտիախոս, օրնիբուն քննադատում են իրենց վարչապետին ու նրա թիմակիցներին, և ոչ միայն չեն կալանվորվում ու հայտնվում բանտերում, այլև ազատ շրջում են փողոցներով, հպարտորեն ի ցույց դնելով սեփական ոչնչությունը և ատելությունը այն ամենի նկատմաբ, ինչն իրենց շահերի տիրույթում չէ:
Այդ ՛՛չընտրանին՛՛, իրեց առաջնորդների հետ միասին, միշտ իրենց վեր են դասել շարքային քաղաքացիներից , իրենց իշխանությունը, ինչպես անտիկ ժամանակներում ու միջնադարում, համարել ի վերուստ տրված և փորձել ժողովրդի մոտ սերմանել այն միտքը, որ այդպես միշտ եղել է ու այդպես էլ կլինի; ԵՎ ահա ՆԻկոլ Փաշինյանին հաջողվում է անհնարինը՝ առանց մի կաթիլ այուն թափելու իշխանազրկել նրանց, ցույց տալ,որ այդպես շարունակել էլ չի լինելու, որ կլեպտոկրատիա /գողապետություն/ չի լինելու, որ մարդկանց ազատ կամաարտահայտությունը զրահամեքենաներով ու կրակահերթերով լռեցնել չի լինելու, որ բիզնեսին փայ մտնել չի լինելու, որ սեփական իշխանությունը պահելու համար համատարած ընտրախախտումներ և երկրի հարստությունը օտարին նվեր տալ չի լինելու, որ պատվիրված և կանխորոշված դատավճիռներ չեն լինելու, որ…
![]()
Հեղափոխությունից շուրջ 1,5 տարի հետո, մեր իսկ կամքով /ընդգված փոքրամասնության, սակայն համոզված եմ, օտարերկրյա հատուկ ծառայությունների բաց թե քողարկված աջակցությամբ/ նորից կանգնել ենք երկընտրանքի առջև. պիտի՞ դիմագրավեք ու միասին հաղաթահարեք անցյալից եկած բոլոր թնջուկներն ու մարտահրավերները, թե մեր ոչ քաղաքացիական կեցվածքի ու թուլամորթության պատճառով երկիրս նորից պիտ հանձնվի ռոբասերժական կլանի հոշոտմանը՝ իրենց սպասարկու անձանց ու կառույցների հետ մեկտեղ:
Մենք այդ բորենիների հոշոտմանը հանձնելու հայրենիք չունենք, մենք, իմա՝ վարչապետը դատապարտված ենք հաղթելու, այլապես Մոնթեի խոսքերով ասած,կփակենք մեր պատմության վերջին էջը…
![]()