![]()
Արտակ Գալստյանը (հայտնի է «Վանոյի Արտակ» մականվամբ) «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
«Վերջերս շատ խոսվեց Վանո Սիրադեղյանից, նույնիսկ նախկին ռեժիմի պատվերով գուժեցին նրա մահը։
Քննարկեցին նրա լավ և վատ կողմերը թե որպես քաղաքական գործիչ, թե որպես արձակագիր։ Ես չեմ ցանկանում այսօր ոչ հակադարձել այդ կարծիքներին և ոչ էլ հաստատել դրանք, որովհետև Վանոյի հետ կապված իմ կարծիքը եղել է և կլինի միշտ սուբյեկտիվ։
Այդպես է, քանի որ ես այն քիչ մարդկանցից եմ, ովքեր տեսել են նրան գրական և քաղաքական գործունեությունից դուրս։ Ես այն մարդկանցից եմ, ով նրան մի կյանք է պարտք և երբեք դա չեմ ուրանա։
Այսօրվա քաղաքական թոհուբոհի հետ կապված կասեմ առանց փակագծերը բացելու ընդամենը հետևյալը։ Վանոն միակն էր, որից շան պես վախեցել և վախենում էին և Ռոբերտը, և Սերժը։ Վանոն միակն էր, որին Ռոբերտը և Սերժը ֆիզիկապես չկարողացան վերացնել։
Վանոն միակն էր, որը դեմ գնաց ամբողջ ՀՀՇ֊ի վերնախավին, երբ վերջիններս Հայաստանը հանձնում էին Ռոբերտ֊Սերժ կլանին և դրա համար էլ պատասխան տվեց։
![]()