![]()
Հնդկաստանում բժիշկներին բարդ իրավիճակում է դրել «երեք գլխով» ծնված երեխան, ով տառապում է հազվագյուտ հիվանդությամբ:
Երեխան տառապում է գանգոսկրի և գլխուղեղի ի ծնե անբավարարվածությամբ, ըստ որի գլխուղեղի որոշակի մասը դուրս է եկել գանգոսկրից: Այս թերության պատճառով այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե փոքրիկը երեք գլուխ ունի:
Բժիշկները նշեցին, որ փոքրիկի մոր հղիությունն ընթացել է առանց բարդությունների: Ներկա պահին նրանք պարզում են, թե ինչն է երեխայի հիվանդության պատճառ հանդիսացել:
«Սա հազվադեպ հանդիպող հիվանդություն է: Երեխայի մարմինը մինչև վերջ չի զարգացել: Նրան այժմ սպասվում է վիրահատություն, որով կփորձենք առանձնացնել երեխայի գլուխն ավելորդ մասից»,- ասել է վերահսկող կազմակերպության ներկայացուցիչ Ռաջեշ Թակուրը:
![]()
![]()