![]()
Մադրիդի միջազգային օդանավակայանում ինքնաթիռի զուգարանում հայտնաբերվել է մումիացված սաղմ։ Ոստիկանությունը գտածոն հայտնաբերել է այն բանից հետո, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել Մադրիդում։
Կատարվում է փորձաքննություն պարզելու, թե արդյոք սաղմը մարդկային է։ Նշվում է, որ սաղմը փաթաթված է կտորի մեջ եւ թաքցվել է զուգարանի այն մասում, որտեղ սովորաբար կախված են թղթե սրբիչները։
Ոստիկանությունը հարցաքննել է անձնակազմի բոլոր անդամներին, որոնք պատկերացում չունեն, թե ինչպես է սաղմը հայտնվել օդանավի ներսում:
Ավիաընկերությունը ոստիկաններին տրամադրել է ուղևորների ցանկը, որպեսզի նրանք, անհրաժեշտության դեպքում, հարցաքննեն նրանց:
![]()
![]()